ՄՄարիամ Մխիթարյան

Աբու Դաբիում եռակողմ բանակցություններում նախատեսվում են համակարգող հանդիպումներ եվրոպացիների հետ. Ումերով

Աբու Դաբիում եռակողմ բանակցություններում նախատեսվում են համակարգող հանդիպումներ եվրոպացիների հետ. Ումերով

Ուկրաինական բանակցային պատվիրակությունը մեկնում է Աբու Դաբի, որտեղ նոյեմբերի 10-11-ը տեղի կունենան եռակողմ բանակցություններ՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ։ Այդ օրերին այնտեղ կլինեն նաև եվրոպացի ներկայացուցիչներ, որոնց հետ կանցկացվեն առանձին համակարգող հանդիպումներ։ Այս մասին, ըստ УНН-ի, հայտարարել է Ուկրաինայի բանակցային պատվիրակության անդամ և Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Այդ օրերին Աբու Դաբիում կլինեն եվրոպական երկրների, մասնավորապես E4 ձևաչափի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա և Իտալիա), ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։

«Մենք առանձին համակարգող հանդիպումներ կանցկացնենք եվրոպացի գործընկերների հետ։ Մեզ համար կարևոր է պահպանել սերտ համակարգումը մեր բոլոր հիմնական գործընկերների հետ՝ ապահովելով դիրքորոշումների համաձայնեցում և բանակցային գործընթացում հետագա քայլերի ընդհանուր ըմբռնում»,- ընդգծել է Ումերովը։

«Մեր նպատակը երկարաժամկետ և կայուն խաղաղությունն է, Ուկրաինայի համար երաշխավորված անվտանգությունը և պատերազմից հետո երկրի վերականգնման իրական հնարավորությունները»,- հավելել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնում են իր երկրին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում