Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Թուրքիայի նախագահը նոյեմբերի 8-ի երեկոյան հայրենիք է մեկնել Ֆիզուլիի «միջազգային» օդանավակայանից, որտեղ նրա ինքնաթիռը վայրէջք էր կատարել նույն օրվա առավոտյան ժամերին։ Բաքվի «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ չի բացառել, որ Իրանի դեմ ամերիկյան կամ իսրայելական նոր հարվածի դեպքում Ադրբեջանի օդանավակայանները և ռազմական նշանակության ենթակառուցվածքները կարող են «հարավային ուղղությունից թիրախավորվել»։

Ադրբեջանցի մեկնաբանը հիշեցրել է Իրանի խորհրդարանի «մի պահպանողական պատգամավորի» հայտարարությունը, ըստ որի նախագահ Փեզեշքիանը այս տարվա մարտի առաջին օրերին խոչընդոտել է Ադրբեջանի տարածքի հրթիռակոծումը։

«Ստացվում է, որ եթե պահպանողական նախագահ Ռայիսին ուղղաթիռի աղետի հետևանքով զոհված չլիներ, ապա Ադրբեջանը հարավային ուղղությունից հարձակման կենթարկվեր»,- եզրակացրել է Շահինօղլուն։

Նա անդրադարձել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ աֆիլացված տելեգրամյան ալիքների տարածած տեղեկությանը, ըստ որի՝ Չինաստանը Ադրբեջանի ռազմական և քաղաքացիական բոլոր օդանավակայանների մասին Իրանին հետախուզական տվյալներ է փոխանցել։ «Հատկապես նման իրավիճակներում է կարևորվում թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը»,- ամփոփել է իշխանական վերլուծաբանը, ինչից հետևում է, որ Իրանին սահմանամերձ Ֆիզուլիում Թուրքիայի նախագահի իքնաթիռի վայրէջքը շատ հստակ ուղերձ է, թե իրականում ով է Ադրբեջանի անվտանգության երաշխավորը։

Ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ, հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուրների, տեղեկացրել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 11-12-ը կայցելի Թուրքիա և կմասնակցի СOP31-ի պաշտոնական գագաթնաժողովին։

Անդրադառնալով փակ բանակցություններից հետո Էրդողանի և Ալիևի մամուլի համար արված հայտարարություններին, իսրայելական Haaretz հեղինակավոր պարբերականը եզրակացրել է, որ, չնայած գործադրած ջանքերին, Թուրքիայի նախագահին չի հաջողվել այդ հարցում Իլհամ Ալիևին տարհամոզել, և նա շարունակում է «ամուր կանգնած մնալ Իսրայելի հետ հարաբերությունները պահպանելու և խորացնելու դիրքում»։

Ուշագրավ է, որ Էրդողանին դիմավորելու պաշտոնական արարողությանը Ադրբեջանի պաշտպանության նախարարին փոխարինել է գլխավոր շտաբի պետ Վելիևը։ Ալիևը Թուրքիայի նախագահին ներկայացրել է, որ Զաքիր Հասանովը կորոնավիրուսով հիվանդ է։ Մինչդեռ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել, որ նրան պատկերում են նույն օրը Բաքվում կայացած միջոցառումներում։

Վահրամ Աթանեսյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում