Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027 թ.-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը նաև ՀԿԱԾ ոլորտում։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

«Ըստ այդմ՝ «Հարկադիր կատարման ծառայություններ» ծրագրի շրջանակում շարունակվելու են հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման աշխատանքները՝ կատարողական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու, վարույթի մասնակիցների օրինական շահերը պաշտպանելու և նրանց խնդիրներին արագ ու արդյունավետ արձագանքելու մեխանիզմները զարգացնելու նպատակով։

2027 թվականի համար նախատեսված արդյունքային ցուցանիշների համաձայն՝ ընթացքի մեջ գտնվող կատարողական վարույթների 58 տոկոսը պետք է ավարտվի։ Բռնագանձման ենթակա գումարի նկատմամբ փաստացի բռնագանձված գումարի տեսակարար կշիռը նախատեսվել է 13 տոկոս, իսկ աճուրդների միջոցով վերականգնված գումարի տեսակարար կշիռը՝ 3,5 տոկոս։

Այս ցուցանիշները կարևոր են ծառայության գործունեության արդյունավետությունը գնահատելու համար։

Միաժամանակ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել կատարողական վարույթների տևողության կրճատման, բռնագանձումների արդյունավետության բարձրացման և վարույթի մասնակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ»,– ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում