Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել․ պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել․ պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է պետական սեփականություն հանդիսացած՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ձորագյուղ թաղամասի 35 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Պաշտպանության նախարարության կողմից 2005 թվականի հունվարի 11-ին կնքված առուվաճառքի պայմանագրով ՍՊ ընկերությանն ուղղակի վաճառքի եղանակով՝ 45 միլիոն դրամով, օտարվել են 427,37 քմ մակերեսով շենքը և 0,1155 հա մակերեսով հողամասի մշտական օգտագործման իրավունքը։

Գույքն օտարվել է Կառավարության 2004 թվականի մարտի 25-ի թիվ 570-ՆԳ որոշման հիմքով՝ որպես մինչև 50 միլիոն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող, լրիվ մաշված կամ հետագա օգտագործման համար ոչ նպատակահարմար կամ ոչ պիտանի ճանաչված գույք։ Մինչդեռ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ձորագյուղ թաղամասի 35 հասցեում գտնվող շենքի կադաստրային արժեքը 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 94 միլիոն 524 հազար 347 դրամ։ Այսինքն՝ այն 44 միլիոն 524 հազար 347 դրամով գերազանցել է թիվ 570-ՆԳ որոշմամբ սահմանված 50 միլիոն դրամի շեմը։ Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 1998 թվականին կնքված գրավի պայմանագրով նույն շենքի արժեքը կողմերի համաձայնությամբ սահմանվել է 243 հազար ԱՄՆ դոլար։

Հետագայում Ձորագյուղ թաղամասի 35 հասցեում գտնվող գույքը միացվել է Պարոնյան փողոցի 15/5 հասցեում գտնվող գույքային միավորներին, որտեղ ներկայում կառուցվում է բազմաբնակարան շենք։

Դատախազը, Ձորագյուղ թաղամասի 35 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Միաժամանակ Զինվորական դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվել իրավասու դատարան, որն ընդունվել է վարույթ»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում