Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

ՄՄարիամ Մխիթարյան

Տաջիկստանը պաշտոնապես ՄԱԿ-ին տեղեկացրել է ՄՔԴ-ից դուրս գալու մասին

Տաջիկստանը պաշտոնապես ՄԱԿ-ին տեղեկացրել է ՄՔԴ-ից դուրս գալու մասին

Տաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունից դուրս գալու մասին։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական ծանուցումը ստանալուց մեկ տարի անց, այսինքն՝ 2027 թվականի նոյեմբերի 20-ին։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարության մեջ։

Տաջիկստանը ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը ստորագրել է 1998 թվականին և վավերացրել՝ 2000 թվականին։ Փաստաթղթի համաձայն՝ ցանկացած պետություն կարող է դուրս գալ ՄՔԴ կանոնադրությունից՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցում ներկայացնելով։

Ավելի վաղ Եվրամիությունը ափսոսանք էր հայտնել, որ Տաջիկստանը չի կատարել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությամբ ստանձնած իր պարտավորությունները և նոյեմբերի 19-20-ը ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ չնայած նրա նկատմամբ տրված ձերբակալման օրդերին։ Այս մասին ասվում է Եվրոպական արտաքին կապերի ծառայության (EEAS) հայտարարությունում։

«ԵՄ-ն հիշեցնում է, որ Հռոմի կանոնադրության համաձայն՝ կատարված հանցագործությունները, որոնք սպառնում են աշխարհի խաղաղությանը, անվտանգությանը և բարեկեցությանը, չպետք է անպատիժ մնան»,- ընդգծվում է Բրյուսելի հայտարարության մեջ: Եվրամիությունը բոլոր պետություններին կոչ է անում լիարժեք համագործակցություն ապահովել ՄՔԴ-ի հետ, այդ թվում՝ օրդերների օպերատիվ կատարման միջոցով, ինչպես նաև դատարանի հետ կամավոր համաձայնագրեր կնքել:

Ռուսաստանը, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Չինաստանը, հրաժարվել են մասնակցել այս միջազգային կառույցի աշխատանքներին: ՄՔԴ-ն ստեղծվել է 1998 թվականի Հռոմի կանոնադրության համաձայն: Այն ՄԱԿ-ի մաս չի կազմում և հաշվետու է կանոնադրությունը վավերացրած երկրներին:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում