Հորմուզի նեղուցում և նրա մոտակայքում առևտրային նավերի վրա հարձակումների թիվը հասել է իր ամենաբարձր մակարդակին ԱՄՆ-Իրան հակամարտությունն սկսվելուց ի վեր, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ծովային միջադեպերի մասին հաղորդագրություններին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միայն նոյեմբերի սկզբից իրականացվել է առնվազն 22 հարձակում՝ պատերազմ սկսվելուց ի վեր երկրորդ ամենաբարձր ցուցանիշը։ Խոսքը վերաբերում է Հորմուզի նեղուցին, Պարսից ծոցին և Օմանի ծոցին։
ԱՄՆ նախագահը մեկնաբանել է այդ հարձակումները՝ նշելով, դրանք հետ են մղվել «առանց որևէ վնաս պատճառելու»: Թրամփը նաև պնդել է, որ Իրանի իշխանություններն «ավելի ագրեսիվ» են դարձել նոյեմբերի 3-ին ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո։
Հեռուստաալիքն ընդգծել է, որ նավթի համաշխարհային գների անկման ու նավթի վաճառքից Իրանի ներքին եկամուտների նվազմանը զուգընթաց Թեհրանը ձգտում է վերականգնել հսկողությունը նեղուցի վրա՝ ուժեղացնելով հարձակումները: Փորձագետների կարծիքով ՝ երկիրը կորցնում է ջրային ճանապարհի վերահսկողությունը և կարող է էլ ավելի ակտիվացնել հարձակումները՝ Վաշինգտոնից զիջումների հասնելու համար:









