Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը կապ է պահպանում միջնորդների, այդ թվում՝ Կատարի հետ՝ հակամարտությունը դիվանագիտական ուղիներով կարգավորելու նպատակով. Ղարիբաբադի

Իրանը կապ է պահպանում միջնորդների, այդ թվում՝ Կատարի հետ՝ հակամարտությունը դիվանագիտական ուղիներով կարգավորելու նպատակով. Ղարիբաբադի

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորելու նպատակով Իրանը բանակցություններ է վարել Թեհրան ժամանած Կատարի պատվիրակության հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։

Նրա խոսքով՝ Իրանը շարունակում է կապ պահպանել միջնորդների, այդ թվում՝ Կատարի հետ՝ հակամարտությունը դիվանագիտական ուղիներով կարգավորելու նպատակով։ Խորհրդակցությունները տևել են մոտ երկու ժամ:

Ռազմական գործողությունները դադարեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու երկօրյա ծրագիրն Իրանի ներկայացրած միակ առաջարկն է, և այն դեռ սեղանին է, ասել է Ղարիբաբադին։ Նա հավելել է, որ «կարող են վստահորեն առաջ շարժվել» այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն բավարարի ծրագրի իրականացման պայմանները:

Իրանը սեպտեմբերին ԱՄՆ-ին ներկայացրել էր ռազմական գործողությունները դադարեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու յոթնօրյա ծրագիր։ Ավելի ուշ Թեհրանը հայտարարել էր, որ պատրաստ է կրճատել ծրագրի իրականացման ժամկետը մինչև երկու օր, եթե ԱՄՆ-ն բավարարի Իրանի պայմանները։

Արտաքին գործերի նախարարի տեղակալը նաև հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ի սահմանած տնտեսական շրջափակումը համարում է «պատերազմական գործողություն» և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները` այն ճեղքելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում