Քննարկվել են ՀՀ ԱԳՄԱ նախարարության և ReSPA-ի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

Քննարկվել են ՀՀ ԱԳՄԱ նախարարության և ReSPA-ի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

Նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հանրային կառավարման տարածաշրջանային դպրոցի (ReSPA) տնօրենի պաշտոնակատար Ելենա Մրդակի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԳՄԱ նախարարության և ReSPA-ի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես կարողությունների զարգացման, մասնագիտական փորձի և գիտելիքի փոխանակման, ինչպես նաև համատեղ ծրագրերի և վերապատրաստման դասընթացների իրականացման ուղղություններով։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի դիվանագիտական ակադեմիայի և ReSPA-ի միջև համագործակցության հաստատման հեռանկարներին, այդ թվում՝ եվրոպական ինտեգրման և միջազգային առևտրի գործընթացների վերաբերյալ դասընթացների և համատեղ կրթական ծրագրերի կազմակերպման հնարավորություններին։

Քննարկվել են նաև տվյալահեն քաղաքականության մշակման, ռազմավարական կանխատեսման և վերլուծական կարողությունների զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։

Զրուցակիցները կարևորել են նաև ReSPA-ի կողմից իրականացվող՝ հանրային ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին ՀՀ ԱԳՄԱ նախարարության ներկայացուցիչների մասնակցությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում