Դավիթ Խուդաթյանն այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին

Դավիթ Խուդաթյանն այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու պետական բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Նախարարը մարզպետ Սեդրակ Թևոնյանի և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի ուղեկցությամբ նախ շրջել է Վերին Արտաշատ-Այգեպատ 4.3 կմ երկարությամբ մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման շինհրապարակում։ Տեղում ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ Դավիթ Խուդաթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ հատկապես աշխատանքների սահմանված ժամկետներում ավարտման վերաբերյալ։

Այնուհետև նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Արարատի մարզի Լանջազատ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։

Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով՝ 132.9 մլն դրամ պայմանագրային արժեքով, և նախատեսված է 50 երեխայի համար։

Նորակառույց մանկապարտեզը Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում շահագործման հանձնված հերթական նախադպրոցական հաստատությունն է։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում