ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանը երկարաձգում է ԱՄՆ-ի համար մաքսատուրքերի կասեցումը Թրամփ-Սի հանդիպումից առաջ

Չինաստանը երկարաձգում է ԱՄՆ-ի համար մաքսատուրքերի կասեցումը Թրամփ-Սի հանդիպումից առաջ

Երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, ՉԺՀ պետխորհրդի մաքսային սակագների կոմիտեն երկու ամսով երկարաձգել է ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար 24 տոկոս լրացուցիչ մաքսատուրքերի կիրառման կասեցումը՝ պահպանելով 10 տոկոս լրացուցիչ մաքսային սակագինը:

ԱՄՆ-ից ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերի մի մասի կասեցման երկարաձգումը նպաստում է երկու երկրի ձեռնարկությունների միջև համագործակցության կայուն և կանխատեսելի քաղաքական միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև չին-ամերիկյան տնտեսական ու առևտրային հարաբերությունների կայուն զարգացմանը, հավելել է կոմիտեն:

Որոշումը կայացվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նախօրեին, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում