Եթե հակակոռուպցիոն պայքարում «մերոնք» և «ձերոնք» տրամաբանություն լինի, չի ստացվի. վարչապետ

Կոռուպցիայի բացահայտման մասին ավելի հաճախ տեղեկատվություն ստանալը դեռևս չի նշանակում, որ այն իր մասշտաբներով աճում է, հակառակը՝ կոռուպցիայի դեմ պայքարի սկզբունքայնությունն է մեծանում, հայտարարել է վարչապետը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կոռուպցիայից զերծ պետության տեսլականը բացարձակ անհրաժեշտություն է։ Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեում քննված այն գործերին, որոնք դատարանում արդարացվում են: Նշել՝ առաջարկելու է ունենալ մեխանիզմ ի վերջո հանրությանը պարզաբանելու, թե ինչպես եղավ, որ քննված գործը դատարանում արդարացվեց:

Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում