ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը

Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը

Իսրայելի նախագահը պաշտոնապես կառավարություն ձևավորելու մանդատ է տվել ընդդիմության առաջնորդ Գադի Այզենկոտին: Դրա համար նա 28 օր ունի, անհրաժեշտության դեպքում կարող է խնդրել լրացուցիչ 14 օր։

Իցհակ Հերցոգը իր որոշման մասին տեղեկացրել է և՛ Այզենկոտին, և՛ գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Նախագահը վարչապետի իր թեկնածուին ընտրել է նոր Քնեսեթի բոլոր անդամների շահերը ներկայացնող պատվիրակությունների հետ խորհրդակցելուց հետո։ Արդյունքում, Այզենկոտի օգտին քվեարկել է 67 պատգամավոր, Նեթանյահուի օգտին՝ 46-ը, իսկ մնացածը ձեռնպահ են մնացել։

Խորհրդարանի ընտրության ժամանակ Նեթանյահուի գլխավորած դաշինքը ստացել է 53 մանդատ՝ անհրաժեշտ 61-ից, իսկ Այզենկոտի դաշինքը՝ 48 մանդատ: Արաբական երկու կուսակցությունները ստացել են մնացած 19 տեղերը: Ըստ իսրայելական լրատվամիջոցների աղբյուրների՝ արաբական ուժերից մեկը հայտնել է, որ պատրաստ է աջակցել ընդդիմությանը՝ նույնիսկ առանց կոալիցիոն համաձայնագրի: Արաբական մյուս կուսակցությունն էլ պնդում է, որ պետք է լինի համաձայնագիր: Տարբերակներից մյուսն էլ այն է, որ Այզենկոտը կոալիցիա կազմի ծայրահեղ ուղղափառ կուսակցությունների հետ, սակայն այդ դեպքում, գուցե, ստիպված լինի հրաժարվել քարոզարշավի խոստումներից մեկից, ըստ որի ծայրահեղ ուղղափառ երիտասարդները պետք է ծառայեն բանակում:

Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ազգային միասնության կառավարություն՝ Իսրայելի արաբական բնակչությանը ներկայացնող կուսակցություններին կառավարմանը մասնակցելուց կանխելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում