ՄՄարիամ Մխիթարյան

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինան կունենա «մի փոքր այլ տեսք». Թրամփ

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինան կունենա «մի փոքր այլ տեսք». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է ունեցել CBS հեռուստաալիքի «60 րոպե» (60 Minutes) հաղորդման շրջանակում և հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո Ուկրաինան, հավանաբար, կլինի ազատ և անկախ երկիր, բայց «մի փոքր այլ տեսք կունենա»: Հնարավոր է, նա ակնարկել է Ուկրաինայի սահմանների փոփոխությունները՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս, ենթադրում է լրագրող Ռոս Դաութաթը։

Թրամփը կրկին պնդել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային է տրամադրել 350 միլիարդ դոլար՝ կանխիկ գումարի և զենքի տեսքով։ Ի հակադրություն՝ Թրամփը նշել է, որ ինքը Ուկրաինային ոչինչ չի տվել, փոխարենը՝ զենք է վաճառել Եվրոպային լրիվ արժեքով։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Միացյալ նահանգներն Ուկրաինային է մատակարարել հսկայական քանակությամբ զենք, այդ թվում՝ «աշխարհի լավագույն զինատեսակները», սակայն փոխարենը ոչինչ չի ստացել։ Թրամփը չի ընդունել Դաութաթի այն դիտարկումը, որ դրա դիմաց ամերիկացիները ստացել են Ուկրաինայի անկախությունը։ Նա պնդել է, որ դեռ դրան չեն հասել։ «Դուք դեռ ոչինչ չեք ստացել։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է Թրամփը՝ հավանաբար նկատի ունենալով խաղաղ բանակցությունների արդյունքն ու պատերազմի ավարտը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում