Կավելաշվիլին և Կոբախիձեն ընդունել են Չինաստանի փոխնախագահին

Չինաստանի փոխնախագահ Հան Չժենը Թբիլիսի պաշտոնական այցի ժամանակ առանձին հանդիպումներ է անցկացրել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Կավելաշվիլիի հետ հանդիպմանը Հան Չժենը հիշեցրել է, որ հունիսին Չինաստանը և Վրաստանը հարաբերությունները բարձրացրել են համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի:

Չինացի պաշտոնյայի խոսքով՝ դա նոր էջ է բացել երկկողմ հարաբերությունների զարգացման համար և նոր խթան հաղորդել տարբեր ոլորտներում համագործակցությանը։

Կոբախիձեի հետ հանդիպմանը Չինաստանի փոխնախագահը նշել է, որ Պեկինը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ հարաբերությունների զարգացմանը և պատրաստ է համագործակցել՝ երկու երկրների միջև առևտրի ազատականացման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Կոբախիձեն իր հերթին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է էլ ավելի խորացնել քաղաքական փոխվստահությունը, նոր մակարդակի բարձրացնել առևտրային գործընկերությունը և ամրապնդել համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում