ՄՄարիամ Մխիթարյան

«Ռոսնեֆտ»-ը կրկին սահմանափակել է վառելիքի վաճառքն իր բենզալցակայաններում

«Ռոսնեֆտ»-ը կրկին սահմանափակել է վառելիքի վաճառքն իր բենզալցակայաններում

«Ռոսնեֆտ»-ը, որը Ռուսաստանի ամենամեծ նավթային ընկերությունն է արտահանման ծավալով, կրկին սահմանափակել է բենզինի և դիզելային վառելիքի վաճառքն առնվազն 7 մարզի իր բենզալցակայաններում։ Մոտ մեկ ամիս առաջ վերացված սահմանափակումները վերականգնվել են Կարելիայի, Բուրյաթիայի, Արխանգելսկի, Նովոսիբիրսկի և Պենզայի մարզերում, ինչպես նաև Կրասնոյարսկի և Անդրբայկալյան երկրամասերում։

Բենզինի սահմանափակումները վերականգնվել են ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի վերսկսված հարձակումների ֆոնին. վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում հարձակման է ենթարկվել «Ռոսնեֆտ»-ի հետ կապված չորս օբյեկտ։

Կազմակերպության ղեկավարները մտավախություն ունեն, որ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա կանոնավոր հարձակումները երկարաժամկետ վնաս կպատճառեն արդյունաբերությանը, հայտնել էր Bloomberg-ը։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ գործարանների մշտական ​​​​վերանորոգումը կարող է դառնալ անիրագործելի, քանի որ վերամշակման բարդ կայանքների պահեստամասերը դժվար է ձեռք բերել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում