Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Նիկոլ Փաշինյան

Պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք 2027-ին կամ 2028-ին պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. վարչապետ

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Նիկոլ Փաշինյան

Պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք 2027-ին կամ 2028-ին պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. վարչապետ

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է։ Հայաստանը և Ադրբեջանը սահմանադրություն ընդունել են նույն տարում՝ 1995 թվականին։ Ադրբեջանի սահմանադրության նախաբանում սահմանադիր հանդես է գալիս «Ադրբեջանի ժողովուրդը», որը, «շարունակելով պետականության բազմադարյա ավանդույթները, ղեկավարվելով «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտում արտացոլված սկզբունքներով», հայտարարում է Ադրբեջանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու…

Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանը սահմանադիր է ճանաչում «հայ ժողովրդին», այն դեպքում, երբ Անկախության հռչակագիրը ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է Հայաստանի ժողովրդի անունից։ Սահմանադրության հիմք են հռչակվում «Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները», արձանագրվում է, որ իրականացվել է անկախ պետության վերականգնման՝ ազատասեր նախնիների սրբազան պատգամը։

Վերջին օրերին մամուլում և սոցիալական հարթակներում քննարկվում է մի էական հարց․ իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չպետք է վերացնի իր սահմանադրությամբ Հայաստանի հանդեպ տարածքային պահանջատիրությունը։ Հիմք է ընդունվում այն, որ Ադրբեջանի սահմանադրության նախաբանում հղում է արվում «Պետական անկախության մասին» սահմանադրական ակտին, իսկ վերջինս ընդունվել է «Պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրի հիման վրա, որն ընդունել է 1918–1920 թթ. գոյություն ունեցած ԱԴՀ իրավահաջորդությունը։ Հարցադրումը, թե արդյոք Ադրբեջանը Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ չունի, սկզբունքորեն հիմնավոր է, բայց զուտ իրավական առումով այդ երկրի սահմանադրությունը, ինչպես նաև «Պետական անկախության մասին» սահմանադրական ակտը իրավական որևէ ձևակերպում չեն պարունակում, որը կարելի է ուղղակի մեկնաբանել որպես ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնություն։ Սահմանադրական դատարանը 2024 թ. սեպտեմբերի 26-ին որոշել է, որ Հայաստանի անկախության հռչակագրի «...հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ուղղակիորեն ամրագրված չէ Սահմանադրության բուն հոդվածներում։ Նախաբանի և բուն սահմանադրության միջև իրավական խզում կա, այսինքն՝ հռչակված են «համազգային նպատակներ», որոնք սահմանադրական հոդվածներում չեն ամրագրվել։ Այս դեպքում արդեն էական չէ, թե Ադրբեջանը Հայաստանի սահմանադրության մասին ինչ է ասում։ Խնդիրը սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է։

Վահրամ Աթանեսյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում