Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը կայանալիք Վաշինգտոն-Կիև-Մոսկվա եռակողմ աշխատանքային բանակցություններում ռուսական պատվիրակության կազմում են ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յուրի Ժիգառլովսկին։
Պատվիրակության կազմը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը բանակցությունների մասնակիցների թվում չէ, սակայն վերահսկում է դրանց նախապատրաստումը։










