Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ 2026 թվականի նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրության նիստ, քանի որ հանձնաժողովի անդամ, ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի նոյեմբերի 14-ին։ Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Համաձայն «Դատախազության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորման՝ ՀՀ գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի՝ էթիկայի հանձնաժողովի անդամ չհանդիսացող տեղակալների, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Երևան քաղաքի դատախազի, մարզերի դատախազների, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների և կայազորների զինվորական դատախազների կողմից ձայների մեծամասնությամբ պետք է ընտրվի էթիկայի հանձնաժողովի նոր դատախազ անդամ։

Որպես ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի թեկնածու՝ առաջադրվել է Արմեն Գրիգորյանը։

Ընտրությունն իրականացվել է փակ գաղտնի քվեարկությամբ։

Քվեարկությունից հետո հաշվիչ հանձնաժողովի կողմից հրապարակվել են ընտրության արդյունքները․ Արմեն Գրիգորյանը 40 «կողմ», 0 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ։

Հանրապետության գլխավոր դատախազը շնորհավորել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանին վերընտրվելու կապակցությամբ և ընդգծել խիստ պատասխանատու աշխատանքում բարեվարք ու օբյեկտիվ մոտեցման շարունակականության ապահովումը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում