Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հռչակագրի պահպանու՞մն է Հայաստանին «ագրեսոր» դարձնում, թե՞ նոր Սահմանադրության ընդունումը. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Հռչակագրի պահպանու՞մն է Հայաստանին «ագրեսոր» դարձնում, թե՞ նոր Սահմանադրության ընդունումը. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

«Ադրբեջանին օդ ու ջրի պես պետք է, որ ՀՀ-ն հրաժարվի Անկախության հռչակագրից։ Ինքն է ագրեսոր, բայց մեզ է մեղադրում դրա մեջ։ Հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելով՝ ՀՀ-ն ընդունում է, որ ագրեսոր է եղել և լվանում է Ադրբեջանի արյունոտ մռութը, ինչը չի կարելի թույլ տալ»,– Factor TV-ի հետ զրույցում ասել է Դավիթ Շահնազարյանը։

Նա նույն տեղում հարցադրում է արել․ «Ենթադրենք՝ ՀՀ-ն շանս ունի Արցախը վերադարձնելու, նրան կանգնեցնելո՞ւ է այն, որ հռչակագիրը չկա Սահմանադրության նախաբանում»,– և ինքն էլ պատասխանել. «Բացարձակապես ոչ»։

Ի՞նչ է նշանակում՝ «Արցախը վերադարձնել»։ Բանախոսի տրամաբանությամբ՝ Հայաստանը մինչև 2023 թ․ սեպտեմբերի 19-ը «Արցախն ունեցել է»։ Իսկ ինչպե՞ս է ունեցել։ Պատասխանը պարզ է․ 1992–1994 թվականների պատերազմով «Արցախն ազատագրել է»։ Այդ պատերազմի իրավական գնահատականը տրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ․ ապրիլ–նոյեմբեր ամիսներին ընդունած չորս բանաձևերով։ Միաձայն ընդունված այդ փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղը միանշանակորեն ճանաչված է «Ադրբեջանական Հանրապետության ռեգիոն»։

Անվտանգության խորհուրդը սատարում է Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։ Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ առնվազն չորս համատեղ հայտարարություն են ընդունել և պնդել, որ 1994 թ․ մայիսի 12-ի հրադադարի արդյունքում ձևավորված «ստատուս քվոն անընդունելի է»։

Այսպիսով, միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները «Արցախ ունենալու» իրավասություն Հայաստանին չեն վերապահել, «Արցախը պահելու» Հայաստանի ձգտումներին և ջանքերին չեն աջակցել։ Ըստ էության, դա նշանակում է, որ միջազգային իրավունքը Հայաստանի Սահմանադրության նախաբանում առկա «Արցախը Հայաստան է, և վերջ» նորմը ոչ լեգիտիմ է ճանաչում։

Ստացվում է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմում Հայաստանը գրավել է ոչ միայն Արցախը, այլև հարակից տարածքները և դրանք վերադարձնելու պետական նպատակադրվածություն չի ունեցել, իսկ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը պահպանելով՝ ձգտում է ինչ-որ իրավիճակի դեպքում «Արցախը վերադարձնել»։ Հարց է, թե Սահմանադրության նախաբանի պահպանո՞ւմն է բավարարում Ադրբեջանի պահանջը, այն է՝ Հայաստանը միջազգայնորեն ճանաչել «ագրեսոր»՝ դրանից ենթադրվող հետևանքներով հանդերձ, թե՞ նոր Սահմանադրության ընդունումը, որը Հայաստանին «Արցախ ունենալու պարտավորություն» չի հասցեագրում և նրան ՄԱԿ-ի կանոնադրությանը չի հակադրում։

Վահրամ Աթանեսյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում