Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ՀԷՑ-ը դեկտեմբերի 11-ին ամբողջությամբ կմարի կորպորատիվ պարտատոմսերի անվանական արժեքը, ինչպես նաև կվճարի վերջին արժեկտրոնային եկամուտը. հայտարարություն

ՀԷՑ-ը դեկտեմբերի 11-ին ամբողջությամբ կմարի կորպորատիվ պարտատոմսերի անվանական արժեքը, ինչպես նաև կվճարի վերջին արժեկտրոնային եկամուտը. հայտարարություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է 2026 թվականի դեկտեմբերի 11-ին կորպորատիվ պարտատոմսերի նախատեսված մարման մասին: Հաղորդագրությունը տարածել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (ՀԷՑ) սույնով տեղեկացնում է պարտատոմսերի սեփականատերերին և կապիտալի շուկայի մյուս մասնակիցներին Ընկերության HELCB1 սերիայի (ISIN՝ AMHELCB21ER6)՝ 32 000 000 000 (երեսուներկու միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով կորպորատիվ պարտատոմսերի առաջիկա նախատեսված մարման մասին։

Թողարկման պայմաններին համապատասխան՝ 2026 թվականի դեկտեմբերի 11-ին Ընկերությունն ամբողջությամբ կմարի նշված պարտատոմսերի անվանական արժեքը, ինչպես նաև կվճարի վերջին արժեկտրոնային եկամուտը։

Պարտատոմսերի մարումը և վերջին արժեկտրոնային եկամտի վճարումը Ընկերության կողմից կիրականացվեն անկանխիկ եղանակով՝ հաշվի օպերատորի մասնակցությամբ, պարտատոմսերի թողարկման ազդագրով նախատեսված հաշվարկների կարգին համապատասխան, հասանելիք գումարները համապատասխան վճարումները ստանալու իրավունք ունեցող անձանց բանկային հաշիվներին փոխանցելու միջոցով, պարտատոմսերի սեփականատերերի և անվանատերերի ռեեստրի՝ դրա փակման օրվա դրությամբ տվյալների հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

Ընկերությունը վերահաստատում է իր հանձնառությունը ներդրողների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները ժամանակին և պատշաճ կերպով կատարելու, կապիտալի շուկայի մասնակիցների վստահությունը պահպանելու և թողարկված արժեթղթերով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքում թափանցիկություն ապահովելու հարցում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում