ՄՄարիամ Մխիթարյան

ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել ռասայական բռնությունները Միացյալ Նահանգներում. РИА Новости

ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել ռասայական բռնությունները Միացյալ Նահանգներում. РИА Новости

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը դատապարտել է ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը, որը հանգեցրեց բողոքի ցույցերի Մինեապոլիսում և այլ քաղաքներում: Բաչելեթը նաև կոչ է արել պատժել մեղավորներին:

«ԱՄՆ իշխանությունները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն նման սպանությունները կասեցնելու և արդարադատությունն ապահովելու համար, պետք է պատժել ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք ուժ են կիրառում»,- ասել է նա:

Բաչելեթը ողջունել է տեղի ունեցած միջադեպը հետաքննելու իշխանությունների որոշումը, բայց մտահոգություն է հայտնել, որ, ինչպես նախկինում շատ դեպքերում, այս հետաքննությունն էլ կարող է արդարացնել սպանությունը կասկածելի պատճառաբանություններով:

Բաչելեթը նաև կոչ է արել Մինեապոլիսի բոլոր ցուցարարներին՝ հանդարտվել և խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց վրդովմունքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում