Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ քննարկվել են ոլորտի հետագա առաջընթացի ապահովմանը և կրթության զարգացմանը վերաբերող հարցեր

ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ դատարանը մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Ալյասկայում ընտրության վերաբերյալ

ԱՄՆ դատարանը մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Ալյասկայում ընտրության վերաբերյալ

ԱՄՆ դաշնային դատարանը մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հայցը, որը ձգտում էր արգելափակել Ալյասկայում Սենատի ընտրության արդյունքների պաշտոնական հաստատումը գործող հանրապետական սենատոր Դեն Սալիվանի պարտության դեպքում: Դատարանը եզրակացրել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը չունի անհրաժեշտ իրավական հիմքեր՝ նման հայց ներկայացնելու համար:

Թրամփի վարչակազմը պնդում էր, որ թոշակառու ուսուցիչ և սենատորի անվանակից Դանիել Ջ. Սալիվան կրտսերի մասնակցությունը կարող է մոլորեցնել ընտրողներին և ազդել ընտրության արդյունքի վրա։ Արդարադատության նախարարությունը պահանջել է դեմոկրատ Մերի Պելտոլայի հաղթանակի դեպքում չհաստատել քվեարկության պաշտոնական արդյունքները և պարզել, թե արդյոք երկրորդ Սալիվանի օգտին քվեարկած ընտրողները մտադիր էին աջակցել գործող սենատորին։

20 էջանոց որոշման մեջ դաշնային դատավոր Շերոն Գլիսոնը նշել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն ներկայացրել նման ստուգման գործնական մեխանիզմ՝ առանց քվեարկության գաղտնիությունը խախտելու։

Դատական քննության առիթ է դարձել The New York Times-ի հրապարակումը, որի համաձայն՝ Պելտոլայի հետ կապված քաղաքական խորհրդատուները կարող էին մասնակցել ընտրությանը համանուն թեկնածուի ներգրավմանը: Պելտոլան հերքում է այդ մեղադրանքները։

Ալյասկայի մրցավազքը առանցքային է համարվում Կոնգրեսի վերին պալատի վերահսկողության համար պայքարում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում