ՄՄարիամ Մխիթարյան

Իրանի գերագույն առաջնորդը հրամայել է կարգավորել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը

Իրանի գերագույն առաջնորդը հրամայել է կարգավորել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Մոջթաբա Խամենեին կառավարությանը հանձնարարել է ամերիկա-իրանական հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով: Այս մասին, ըստ IRNA-ի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք ձգտում ենք կարգավորել այդ հարցը երկխոսության միջոցով, գերագույն առաջնորդը դրա համար կառավարությանը որոշակի լիազորություններ է տվել»,- ասել է նա: Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը «պետք է հաղթահարի մարտահրավերներն ու ճգնաժամերը միասնության ու համագործակցության միջոցով»:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հույս էր հայտնել, որ Վաշինգտոնը նույնպես կընտրի հակամարտությունը լուծելու բանակցային տարբերակը։ Արաղչին նաև նշել է, որ իրանական բանակը պատրաստ է ռազմական գործողությունների վերսկսմանը։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին էլ հայտարարել է, որ ճգնաժամը լուծելու համար ներկայումս առկա միակ իրական նախաձեռնությունը նեղուցը բացելու յոթնօրյա ծրագիրն է, որը իրանական պատվիրակությունը ներկայացրել է Վաշինգտոնին:

Իրանական կողմի կարծիքով՝ եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, կողմերը կարող են սկսել բանակցություններ՝ ուղղված ռազմական դիմակայություն հրահրած խնդիրների լուծմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում