ՄՄարիամ Մխիթարյան

Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը

Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը

Ղազախստանը բանակցություններ է վարում Չինաստանի ազգային ատոմային ընկերության հետ երկրում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով, հայտնել է հանրապետության էներգետիկայի նախարար Եռլան Ակենժենովը:

«Առաջին «Բալխաշ» ԱԷԿ-ը կկառուցվի ռուսական «Ռոսատոմ»-ի հետ։ Երկրորդ «Մոյնկում» ԱԷԿ-ի հարցը ներկայումս քննարկվում է Չինաստանի ազգային ատոմային ընկերության հետ»,- ասել է նա կառավարության ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանում նախատեսվում է մի քանի ատոմակայան կառուցել: Առաջինը՝ «Բալխաշը», կկառուցի «Ռոսատոմը», երկու ատոմային ВВЭР-1200 էներգաբլոկների կառուցման ճանապարհային քարտեզը ստորագրվել է 2025 թվականին։ Կայանի շինարարությունը պետք է սկսվի 2027 թվականին, կավարտվի 2035-2036 թվականներին։

Բալխաշի վրա կկառուցվի նաև 1200 Մվտ հզորությամբ երկու բլոկով երկրորդ ատոմակայանը՝ «Մոյինկումը»։ Չինական CNPC ընկերությունը դիտարկվում է որպես երկրորդ ատոմակայանի կառուցման առաջնային գործընկեր։ Եվս երկու ատոմակայանի կառուցման համար հարթակներն ուսումնասիրվում են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում