ՄՄարիամ Մխիթարյան

Հաքերային նոր հարձակում ԵՄ-ում. սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներում

Հաքերային նոր հարձակում ԵՄ-ում. սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներում

Բելգիայում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում հաքերները կոտրել են սուպերմարկետների սառնարանների կառավարման համակարգերը և բարձրացրել սառցարանների ջերմաստիճանը՝ հաղորդում է The Guardian-ը։ Էստոնական ERR-ը հաղորդում է, որ Էստոնիայի սառնարանները նույնպես ենթարկվել են նմանատիպ հարձակման։

Նիդերլանդական Ahold Delhaize ընկերության տասնյակ խանութներ Բելգիայում և Լյուքսեմբուրգում տուժել են հաքերային հարձակումներից։ Անցյալ ամիս ընկերությունը հայտնել էր Նիդերլանդներում գտնվող իր խանութներում կողոպուտների մասին։

Հարձակումը ազդել է նաև շվեդական ICA և Coop սուպերմարկետների վրա։ Դրանցից մեկում հաքերները սառցարանի ջերմաստիճանը հասցրել են մինչև 50 աստիճան տաքության։

Նմանատիպ կիբեռհարձակում տեղի է ունեցել Ֆրանսիայում՝ հոկտեմբերին։ Այն ազդել է ավելի քան 150 մանրածախ խանութների վրա և հանգեցրել ապրանքների միլիոնավոր եվրոյի վնասի։ Հաքերները վերահսկողություն են հաստատել ավելի քան 700 սուպերմարկետի սառնարանների նկատմամբ, ինչի հետևանքով մեծ քանակությամբ սնունդ է փչացել, առաջացել են հրդեհներ։

Սուպերմարկետների սառնարանային բաժանմունքների մեծ մասը միացվել է ինտերնետին՝ հեռակա սպասարկման և համակարգի խափանումների մասին ծանուցումներ ստանալու համար։

Դեռևս ոչ մի հաքերային խումբ պատասխանատվություն չի ստանձնել հարձակումների համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում