Նոյեմբերի 23-ին՝ ժամը 20։05-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշում են Ճանապարհային դեպարտամենտից։










