Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը: Ըստ հաղորդագրության՝ բոլոր աշխատակիցներն արագ տարհանվել են, ոչ ոք չի տուժել: Հարվածի հետևանքով պահեստում հրդեհ է բռնկվել:
Ադիգեյսկի հարավ-արևմուտքում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնն ընկերության ամենամեծ և ամենակարևոր բաշխման կենտրոններից մեկն է Ռուսաստանի ամբողջ հարավում: Պահեստային համալիրի ընդհանուր մակերեսը, տարբեր գնահատականներով, կազմում է մոտավորապես 10000 քմ: Ձեռնարկությունը կարող է տեղավորել ավելի քան 1500 աշխատակցի:
«Ազատություն» ռադիոկայանի հաշվարկներով՝ Ադիգեյսկում Ozon-ի պահեստը ընկերության տասներկուերորդ լոգիստիկ կենտրոնն է, որը հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ «Ընդհանուր առմամբ՝ Ozon-ի և Wildberries-ի դեմ ուկրաինական օդային արշավի ընթացքում վնասվել կամ ոչնչացվել է այս և մյուս ընկերություններին պատկանող 39 պահեստ»,- նշում է լրատվականը։









