Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ՎՎարդուհի Հարությունյան

Լատվիայի կառավարությունը կուսումնասիրի Ռուսաստանի հետ սահմանի փակման հնարավորությունը

Լատվիայի կառավարությունը կուսումնասիրի Ռուսաստանի հետ սահմանի փակման հնարավորությունը

Լատվիայի կառավարությունը կուսումնասիրի Ռուսաստանի հետ սահմանի փակման հնարավորությունը՝ հայտարարել է երկրի վարչապետ Անդրիս Կուլբերգսը:

Նա համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է գնահատել նման քայլի հետևանքները և հաջորդ շաբաթ նախապատրաստել հստակ դիրքորոշում հնարավոր սահմանափակումների վերաբերյալ:

Կուլբերգսի խոսքով՝ այդ հարցը պետք է համալիր դիտարկել՝ հաշվի առնելով Բալթյան երկրների միջև սահմանը հատող մարդկանց հոսքերի հնարավոր վերաբաշխումը:

Ավելի վաղ Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը փակելու մասին որոշում էր ընդունել Էստոնիայի իշխանությունը: Արտգործնախարար Մարգուս Ցահքնան հայտարարել էր, որ երկիրը դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը՝ ի պատասխան դիվերսիայի փորձի, որի հետևում, ըստ Տալլինի, կանգնած է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչությունը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Էստոնիան պատեր է կառուցում, բայց պատմությունն արդեն ցույց է տվել, որ նման որոշումները դրանց հեղինակներին ոչ մի լավ բան չեն բերել: Ավելի ուշ Մոսկվայում Էստոնիայի դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում