ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. Եվրահանձնաժողով

Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. Եվրահանձնաժողով

Եվրահանձնաժողովը նոյեմբերի 4-ին ներկայացրել է ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրների համար ընդլայնման հարցերով միջոցառումների ու փաստաթղթերի ամենամյա նորացված փաթեթը:

Եվրահանձնաժողովի հայտարարությունից հետևում է, որ ԵՄ-ին անդամակցության ընթացքը որոշվում է առաջին հերթին ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների տեմպերով, ինչպես նաև տնտեսական մերձեցմամբ և անվտանգության ու պաշտպանության ոլորտում կոնկրետ որոշումներով:

Բրյուսելի տեսանկյունից՝ չորս երկիր՝ Չեռնոգորիան, Ալբանիան, Մոլդովան և Ուկրաինան, հատուկ հաջողությունների են հասել ԵՄ անդամակցության բանակցություններում։

Ինչպես ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, այդ պետությունների համար Եվրամիությունը պատրաստել է ճանապարհային քարտեզներ՝ 2027 թվականի գործողությունների կողմնորոշիչ պլանով։

Այդ փաստաթղթերը պետք է հիմք հանդիսանան ԵՄ-ին Չեռնոգորիայի, Ալբանիայի, Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության հարցով հետագա բանակցությունների համար: Մասնավորապես, խոսքն էներգետիկայի, տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների և պաշտպանության հարցերով համագործակցության ընդլայնման մասին է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում