ՄՄարիամ Մխիթարյան

Youtube-ը հեռացրել է հրեա գործարարի հայատյաց տեսանյութը. Ermenihaber

Youtube-ը հեռացրել է հրեա գործարարի հայատյաց տեսանյութը. Ermenihaber

YouTube վիդեոհոսթինգի վարչակազմը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի, հրեա գործարար Դողան Քասադոլուի տեսանյութը, որը ատելության խոսք էր պարունակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Թուրքական Akit TV-ի «Բացվում է օրը» հեռուստածրագրի ժամանակ գործարարն ասել է. «Հայոց ցեղասպանության պնդումները դարի զրպարտությունն են, և Թուրքիան այդ զրպարտանքի դեմ չի կարողանում հարկ եղածի պես պայքարել»։

Հեռուստաընկերությունը բողոքարկել է YouTube-ի որոշումը՝ նշելով, որ տեսանյութի հեռացման որոշումը դեմ է Թուրքիայի Հանրապետության Սահմանադրությանը, ՄԻԵԴ-ի դրույթներին, ինչպես նաև օրենքներին և ընթացակարգերին։ Հեռուստաընկերությունը պնդել է, որ տեսանյութը ատելության խոսք չի պարունակում, դրա  հեռացումը հայկական սփյուռքի գործն է, որը մեկ անգամ ևս ապացուցում է, թե այն որքան ազդեցիկ և ուժեղ է ԱՄՆ-ում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում