ՄՄերի Եգորյան

Ալեն Սիմոնյանը երկու հայց է ներկայացրել դատարան

Ալեն Սիմոնյանը երկու հայց է ներկայացրել դատարան

ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ իր կողմից երկու հայց է ներկայացվել դատարան` իր անձի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու, զրպարտելու, ինչպես նաև վիրավորանք պարունակող հրապարակումների համար: Դրանք արդեն ընդունվել են վարույթ:

«Ինչպես նաև այս պահի դրությամբ իմ կողմից կա ներկայացված մեկ հաղորդում հանցագործության վերաբերյալ, որի հիման վրա արդեն հարուցվել է քրեական գործ:
Վերահաստատելով նախկինում իմ արած հայտարարությունը` ասեմ, որ ապագայում նույնպես յուրաքանչյուր նման դրսևորում ունենալու է իրավական արձագանք»,- գրել է Ա.Սիմոնյանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում