ՄՄարիամ Մխիթարյան

Ավելի շատ զոհ, քան Վիետնամի պատերազմում. BBC

Ավելի շատ զոհ, քան Վիետնամի պատերազմում. BBC

Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ «Covid-19»-ից մահացած ամերիկացիների թիվը գերազանցել է Վիետնամի պատերազմի ժամանակ զոհերի թիվը:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել է 60 հազար մարդ, մինչդեռ Վիետնամի պատերազմի 20 տարվա ընթացքում ԱՄՆ բանակը կորցրել է սպանված, գերության մեջ զոհված և անհետ կորած մոտ 58 հազար մարդու:

Միացյալ Նահանգներն առաջատար է նաև կորոնավիրուսով վարակվածների թվով, այն գերազանցել է մեկ միլիոնը: Սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:

Չնայած այս տվյալներին՝ իշխանությունների կողմից կիրառվող կարանտինի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել  ԱՄՆ 40 նահանգում: Ցուցարարները կարծում են, որ արգելող միջոցներով իշխանությունները ոտնձգություն են ունենում քաղաքացիների իրավունքների ու ազատությունների նկատմամբ:

Ըստ պաշտոնական տվյալների՝ ապրիլի վերջին 26 միլիոն ամերիկացի կորցրել է աշխատանքը և դիմել նպաստ ստանալու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում