ՄՄարիամ Մխիթարյան

Իրանում կորոնավիրուսի տարածումը չի խանգարել ընտրություններին

Իրանում կորոնավիրուսի տարածումը չի խանգարել ընտրություններին

Իրանում նոր կորոնավիրուսի տարածման մասին տվյալները չեն խանգարել իրանցիներին՝ քվեարկելու այսօր երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Մարդիկ եկել են ընտանիքներով՝ ընտրելու իրենց ներկայացուցիչներին խորհրդարանում, հայտնում է РИА Новости-ն:

Ընտրությունները տեղի ունեցան այն ժամանակ, երբ Իրանի Առողջապահության նախարարությունը հայտարարեց կորոնավիրուսի տարածման մասին: Գրանցվել է 18 դեպք, այդ թվում նաև՝ Թեհրանում, որից չորսը՝ մահվան ելքով:

Ընտրություններն ընդհանուր առմամբ անցնում են հանգիստ մթնոլորտում՝ ուժեղացված անվտանգության միջոցառումներով: Դրանք ապահովում են ավելի քան 300 հազար մարդ: Երկրի իրավապահները չեն հաղորդել որևէ լուրջ միջադեպի մասին: 83 մլն իրանցիներից ընտրություններին մասնակցելու իրավունք ունի մոտ 58 միլիոնը:

Միապալատ խորհրդարանի ընտրություններին ներկայացված ավելի քան 7 հազար թեկնածուն պայքարում են 290 տեղի համար: Սկզբում թեկնածուների թիվը 15 հազարից ավելի էր, սակայն նրանց մեծ մասի գրանցումը չի հաստատվել:

Ընտրություններն անցկացվում են Իրանի համար ծանր պայմաններում, ԱՄՆ տնտեսական ճնշման ներքո: Արևմտյան փորձագետների կարծիքով՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցների՝ ռեֆորմիստների և պահպանողականների միջև պայքարում կհաղթեն վերջինները: Չնայած խորհրդարանը զբաղվում է երկրի ներքին խնդիրներով, ենթադրվում է, որ այս ընտրությունների արդյունքները կազդեն Թեհրանի հետագա քաղաքական կուրսի վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում