Ռուսաստանը կրկին բալիստիկ հրթիռներով հարվածել է Ուկրաինայի մայրաքաղաքին: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով՝ գնդակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։
Տուժածների մեծ մասը Դեսնյանսկի շրջանի հանրակացարանի ուսանողներ են։
Ռուսական ուժերի հարձակման թիրախների թվում հերթական անգամ հայտնվել է Կիևի Դնեպրի առանցքային կամուրջներից մեկը՝ Հարավայինը։ Կիևի քաղաքային պետական վարչությունից հայտնել են, որ գետնանցումը և դրա վրա գտնվող մետրոպոլիտենի ենթակառուցվածքը վնասվել են: Կամրջի երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է, ինչպես նաև սահմանափակվել է մետրոպոլիտենի կարմիր և կանաչ ճյուղերի աշխատանքը:









