Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի, ինչպես նաև ռուսական կողմի վերահսկողության ներքո գտնվող Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության։
Գերատեսչությոն տվյալով՝ դա տեղի է ունեցել այդ տարածքների էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա «արտաքին ազդեցության պատճառով»։
Նախարարությունից հայտարարել են, որ տեղական իշխանությունների և Էներգաընկերությունների հետ համատեղ աշխատանքներ են տարվում հարձակման հետևանքների վերացման և էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման ուղղությամբ:
Այդ տարածքներում սահմանվել են էլեկտրականության ժամանակավոր անջատման ժամանակացույցեր։ Թե երբ է նախատեսվում վերականգնել էլեկտրամատակարարումը, նախարարությունից չեն հստակեցրել։










