ՄՄարիամ Մխիթարյան

Դատարանը Թրամփին պարտավորեցրել է դադարեցնել հարկատուների կողմից ֆինանսավորվող գովազդը

Դատարանը Թրամփին պարտավորեցրել է դադարեցնել հարկատուների կողմից ֆինանսավորվող գովազդը

ԱՄՆ դաշնային դատավորը պարտավորեցրել է Դոնալդ Թրամփի վարչակազմին դադարեցնել նախագահին գովազդող, հարկատուների կողմից ֆինանսավորվող հեռուստագովազդների հեռարձակումը: Որոշումը կայացվել է նոյեմբերի միջանկյալ ընտրությունից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, գրում է Euronews-ը։

Կիրակի ԱՄՆ շրջանային դատավոր Ջենիֆեր Ռոշոնը ժամանակավոր արգելքի մասին որոշում է կայացրել, որը թույլ չի տալիս վարչակազմին 14 օրվա ընթացքում պատվիրել կամ հեռարձակել նման գովազդներ: Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դրանց վճարման համար վարչակազմն օգտագործել է 20 մլն դոլար՝ ներքին անվտանգության նախարարության միջոցներից:

Սպիտակ տունը գովազդներն անվանել է հանրային ծառայության հայտարարություններ։ Սակայն դրանք արժանացել են երկկուսակցական քննադատության։

Թրամփը, որի անունը չի նշվում նոյեմբերի ընտրության քվեաթերթիկներում, բայց որը քարոզչություն է իրականացնում՝ ձգտելով օգնել հանրապետականներին պահպանելու վերահսկողությունը Կոնգրեսի նկատմամբ, անցյալ շաբաթ հայտարարել է, որ ինքն ու իր նախընտրական շտաբը կվճարեն գովազդների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում