Դոնալդ Թրամփը հայտարարել է «Սուպերբանականության ուժերի» ստեղծման մասին

Դոնալդ Թրամփը հայտարարել է «Սուպերբանականության ուժերի» ստեղծման մասին

«Սպիտակ տանը Սուպերբանականության (արհեստական բանականության) վերաբերյալ պատմական համաձայնագրի կնքումից հետո, որի շրջանակում աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները միավորվեցին և հաստատեցին իրենց պարտավորություններն ամերիկյան ժողովրդի հանդեպ, ես հայտարարում եմ Սուպերբանականության ուժերի ստեղծման մասին»,֊հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սուպերբանականության ուժերին հանձնարարված է համակարգել դաշնային կառավարության ջանքերը՝ ապահովելու համար, որ ԱՄՆ-ն շարունակի առաջնորդել աշխարհը սուպերբանականությամբ, որը, շատերի կարծիքով, իր ծավալով գերազանցում է արդյունաբերական հեղափոխությունն ու ինտերնետը: Այն նաև կպաշտպանի բոլոր ամերիկացիների շահերն ու կբարելավի նրանց կյանքը:

«Սուպերբանականության ուժերը ղեկավարելու են Ազգային հետախուզության տնօրեն Ջեյ Քլեյթոնը, Առևտրի դաշնային հանձնաժողովի նախագահ Էնդրյու Ֆերգյուսոնը, պաշտպանության նախարարի հետազոտությունների և ճարտարագիտության գծով տեղակալ և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Էմիլ Մայքլն ու կադրային ծառայության վարչության տնօրեն Սքոթ Կուպորը, իսկ նրանք ենթարկվելու են Միացյալ Նահանգների նախագահին (ինձ) և վարչակազմի ղեկավար Սյուզի Ուայլսին», - ընդգծել է Թրամփը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում