Ադրբեջանի քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ

Հունվար-սեպտեմբերի արդյունքներով՝ ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ

Թրամփը Իրանին սպառնացել է «շատ ուժեղ» հարվածով, եթե պարզվի, որ այն կապ ունի Flydubai-ի օդաչուի հարձակման հետ

Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն

Թրամփին արգելվել է ազատել դատարանի կողմից նշանակված դատախազներին

Թրամփին արգելվել է ազատել դատարանի կողմից նշանակված դատախազներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող «միակողմանիորեն ազատել շրջանային դատարանի նշանակած ԱՄՆ դատախազին», - հաղորդել է Politico-ն՝ հղում անելով դաշնային դատավոր Սթենլի Բաստիանի որոշմանը: Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է Ռոջեր Ռոգոֆի հայցով, որին Սպիտակ տան ղեկավարը շրջանային դատարանի նշանակումից անմիջապես հետո հեռացրել էր Վաշինգտոնի Արևմտյան շրջանի դաշնային դատախազի պաշտոնից՝ նրան փոխարինելով Թրամփին հավատարիմ Չարլզ Նիլ Ֆլոյդով:

Նման փոխարինումները, ընդգծել է դաշնային դատավորը, «խախտում են Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված համակարգը, որն ընդհանուր առմամբ հավասարակշռություն է ապահովում պաշտոնատար անձանց նշանակելու նախագահի իրավունքի ու նրանց թեկնածությունները հաստատելու Սենատի իրավունքի միջև»: Սթենլի Բաստիանն ընդգծել է, որ Ռոջեր Ռոգոֆը նախկինի պես դաշնային դատախազ է և այդ պաշտոնը զբաղեցնում է հուլիսի 15-ին երդման պահից, այն դեպքում, երբ նախագահի վարչակազմի կողմից նրա պաշտոնում «ոչ պատշաճ կերպով» նշանակված Ֆլոյդը չունի համապատասխան լիազորություններ:

Բաստիանը նաև հրահանգել է, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Թոդ Բլանշը և Արդարադատության նախարարությունը չունենան Ռոգոֆին «պաշտոնից հեռացնելու», նրա ծառայությանը միջամտելու կամ Ռոգոֆից բացի որևէ մեկին ԱՄՆ դատախազ նշանակելու լիազորությունները: Ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ կդիմի վերաքննիչ դատարանին՝ բողոքարկման քննարկման ընթացքում արգելափակելու Բաստիանի որոշումը, գրում Է Politico-ն:

Ինչպես նշում է պարբերականը, Դոնալդ Թրամփի վարչակազմը բազմիցս փորձել է շրջանցել ԱՄՆ Սենատի կողմից թեկնածությունների հաստատման ընթացակարգը՝ նախագահին հավատարիմ մարդկանց երկրի բարձրագույն պաշտոններում նշանակելու համար:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©