Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ ամերիկյան ուժերի կողմից օգտագործվող Ֆեյրֆորդի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպում, ամենայն հավանականությամբ, դերակատարում է ունեցել Իրանը: Նա հավելել է, որ բարդ հետաքննությունը շարունակվում է, և բրիտանական կողմը կապի մեջ է ԱՄՆ-ի հետ:
Սեպտեմբերի 27-ի գիշերը ռազմաբազայի մոտ կասկածելի մեքենաներ էին նկատվել, բնակիչներն ահազանգել էին, և ոստիկանությունը ձերբակալել էր հինգ տղամարդու: Մոտակա բնակավայրից տարհանվել էին տասնյակ ընտանիքներ: Մեքենաներում եղել էր մեծ քանակությամբ բենզին, սակայն պայթուցիկ սարքեր չէին հայտնաբերվել: Ավելի ուշ ձերբակալված տղամարդիկ գրավի դիմաց ազատ են արձակվել:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին արձագանքել է Էնդի Բըրնհեմի մեղադրանքներին:
«Օտարերկրյա պետությունների համար աշխատող ենթադրյալ ահաբեկիչների ազատ արձակումն ինքնին ամեն ինչ ասում է: Դուք սխալ տեղում եք փնտրում», - հայտարարել է Արաղչին:










