Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս

Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն չեն կարողանում հասցնել օդային պատերազմի տեխնոլոգիաների արագ զարգացման հետևից, որոնք այժմ օգտագործվում են Ուկրաինայում:

Նրա խոսքով՝ օդային պատերազմի նախապատրաստման ներկայիս մոտեցումները կարող են հնանալ արդեն հաջորդ տարվա կեսին:

«Հակաօդային, հակահրթիռային և հակաբալիստիկ պաշտպանությունը լուրջ խնդիրներ ունի։ Եվ եկեք անկեղծ լինենք. դա վերաբերում է Ուկրաինային, ամբողջ Եվրոպային և ՆԱՏՕ-ին»,- ասել է Ռինկևիչսը։

Նա նշել է, որ եթե Ռուսաստանը որոշի մի քանի հրթիռ արձակել ՆԱՏՕ-ի տարածքի ուղղությամբ, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա, որը դժվար կլինի հաղթահարել: Առանձին խնդիր է Patriot-ի և ՀՕՊ այլ համակարգերի համար որսացող հրթիռների պակասը։

Միևնույն ժամանակ, Լատվիայի նախագահը չի ակնկալում Ռուսաստանի սովորական ռազմական ներխուժում ՆԱՏՕ-ի երկրներ: Բայց կոչ է անում պատրաստ լինել այլ սցենարների՝ դիվերսիաների, կիբեռհարձակումների, ինչպես նաև դրոնների ու հրթիռների հետ կապված միջադեպերի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում