ԴԴավիթ Մուրադյան

Ոստիկանները ձերբակալել են գողությունը կատարած անձին. 50 հազար դոլար գնահատված գողոնը հայտնաբերվել է

Ոստիկանները ձերբակալել են գողությունը կատարած անձին. 50 հազար դոլար գնահատված գողոնը հայտնաբերվել է

Օգոստոսի 14-ին՝ ժամը 11․45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել գողության վերաբերյալ․ մայրաքաղաքի «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի պահեստից տարել էին զարդեղենով ճամպրուկ։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները շտապ մեկնել են դեպքի վայր։

«Պարզվեց, որ ժամը 9․35-ից 9․45-ն ընկած ժամանակահատվածում պահեստից գողացել էին 50 հազար դոլար արժողության արծաթե զարդեր։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանները պարզեցին, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Ներքին Չարբախի 43-ամյա բնակիչը, որն էլ, ահազանգից ժամեր անց՝ ժամը 17․10-ին, հայտնաբերվեց իր տան մոտ, ձերբակալվեց և գողացված ճամպրուկով հանդերձ տեղափոխվեց վարչություն։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում