Քննարկվել են ԱԶԲ-ի հետ համագործակցության հարցեր

Քննարկվել են ԱԶԲ-ի հետ համագործակցության հարցեր

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովային։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Քննարկվել են ԱԶԲ-ի հետ համագործակցության ընթացքին, համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է ԱԶԲ-ի հետ ձևավորված արդյունավետ գործընկերության դերը՝ սոցիալական պաշտպանության համակարգի զարգացմանը նպաստելու, ինչպես նաև ոլորտային մարտահրավերներին հասցեական արձագանքելու գործում։ Այս համատեքստում առանձնակի շեշտվել է նաև THRIVE ծրագրի կարևորությունը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց բնակապահովման գործընթացին աջակցելու և Հայաստանում նրանց երկարաժամկետ բնակությանը նպաստելու տեսանկյունից։

Հանդիպման ավարտին կողմերը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել՝ կարևորելով անհրաժեշտ ջանքերի ներդրման, գործող ծրագրերի կայունության ու արդյունավետության ապահովման անհրաժեշտությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում