ԼԼիլիթ Ասատրյան

1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

2026 թ. ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից թվային գործիքների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու 81 դեպք,

  • որից 24-ը հայտնաբերվել են ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում,
  • իսկ 57-ը՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում։

ԲԸՏՄ-ից հայտնում են, որ 81 դեպքով հայտնաբերված ոչ մետաղական օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման թաքցված ծավալը կազմել է 3․884․321,8 խմ։

 

 

Միայն 57 դեպքով տեսչական մարմնի կողմից հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 254․914․192,7 ՀՀ դրամ։

 

Վերոնշյալ բոլոր դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններ՝ հետագա ընթացքն ապահովելու համար։

 

Արձանագրված ծավալների հիման վրա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հաշվարկվել է պետությանը պատճառված վնաս՝ 1․395․393․017 ՀՀ դրամի չափով։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում