ԴԴիանա Գասպարյան

Էդվարդ Ասրյանն ու Դաֆնե Մարեն քննարկել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր

Էդվարդ Ասրյանն ու Դաֆնե Մարեն քննարկել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր

Հուլիսի 29-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ՀՀ զինված ուժերին տրամադրվող աջակցությանն առնչվող հարցեր։ 

«Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել համատեղ աշխատանքն ու արդյունքները՝ շնորհակալություն հայտնելով ԿԽՄԿ պատվիրակությանը համագործակցության և ՀՀ զինված ուժերի կարողությունների զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար:

Իր հերթին Դաֆնե Մարեն ներկայացրել է երկարամյա համագործակցության ընթացքը՝ ընդգծելով, որ դրա հիմնական նպատակներից է միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման ուղղությամբ զինված ուժերի կարողությունների շարունակական զարգացումը»,- ասվում է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում