ԴԴիանա Գասպարյան

Հրդեհ Հաղթանակ թաղամասում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն

Հրդեհ Հաղթանակ թաղամասում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն

Հուլիսի 29-ին՝ ժամը 12։21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում այրվում է փայտե տնակ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցում գտնվող բնակելի փայտե տնակում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։58-ին, մարվել՝ 13։15-ին։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տուն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում