ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո. Մոհամմադ Մեշքինֆամ

Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո. Մոհամմադ Մեշքինֆամ

Իրանում վերականգնվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով վնասված նավթային օբյեկտների և պահեստարանների շուրջ 80 տոկոսը: Այս մասին հայտնել է Իրանի ազգային նավթային ինժեներաշինարարական ընկերության (NIOEC) գլխավոր տնօրեն Մոհամադ Մեշքինֆամը՝ փոխանցում է Fars գործակալությունը։

Պաշտոնյայի խոսքով ՝ վերականգնողական աշխատանքն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել իրանական աբան ամսվա վերջին, որն ավարտվում է նոյեմբերի 21-ին: Ընդ որում, նավթամթերքի մղման ենթակառուցվածքը վերականգնվել է մոտ 60 տոկոսով:

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN-ի հետ հարցազրույցում Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է համարել: Միաժամանակ նա չի բացառել նոր հարվածները, եթե Թեհրանը չհամաձայնի Վաշինգտոնի հետ «շատ ուժեղ համաձայնագիր կնքել»։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ հետագա ռազմական գործողությունների վերաբերյալ որոշումը կախված կլինի իրանական կողմի հետ բանակցությունների արդյունքներից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում