ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ դատարանը կասեցրել է Լատինական Ամերիկայից հազարավոր միգրանտների հումանիտար կարգավիճակի չեղարկումը. Reuters

ԱՄՆ դատարանը կասեցրել է Լատինական Ամերիկայից հազարավոր միգրանտների հումանիտար կարգավիճակի չեղարկումը. Reuters

ԱՄՆ դաշնային դատարանը ժամանակավորապես արգելափակել է Թրամփի վարչակազմի որոշումը՝ դադարեցնել ավելի քան 8400 միգրանտների՝ ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների անդամների և գրին քարտի տերերի օրինական կարգավիճակը։

Խոսքը վերաբերում է Կուբայից, Հայիթիից, Կոլումբիայից, Էկվադորից, Սալվադորից, Գվատեմալայից և Հոնդուրասից միգրանտներին, որոնց ԱՄՆ-ում ժամանակավոր կացության և աշխատանքի թույլտվություն է տրամադրվել ընտանիքների վերամիավորման ծրագրերի շրջանակում։

Այս ծրագրերը ստեղծվել կամ ընդլայնվել են Ջո Բայդենի վարչակազմի օրոք և թույլ են տվել օրինական ռեզիդենտների հարազատներին օրինական մուտք գործել երկիր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում