ԼԼիլիթ Ասատրյան

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշները 18 տոկոսով աճել են. ՆԳ նախարար

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշները 18 տոկոսով աճել են. ՆԳ նախարար

Քրեական ոստիկանությունը աշխատանքի դրական ազդակներ ունի: Օրինակ՝ հանցավորության դեմ պայքարում կարևորագույն օղակ հանդիսացող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ունենք էական նվաճում: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշները 18 տոկոսով աճել են: Այդ մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Ոչ թե թմրամիջոցներն են շարունակում ահագնացող տեմպեր ունենալ ՀՀ-ում, այլ լատենտային համարվող այս հանցագործության բնույթը նկատի ունենալով` մենք կարողանում ենք օպերատիվ, ճիշտ և գրագետ աշխատանքի արդյունքում բացահայտել այս դեպքերը: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ կրկնակի ավելի կիլոգրամ թմրամիջոց ենք կարողացել առգրավել և դուրս բերել շրջանառությունից:

Վստահ եմ՝ տեղյակ եք, որ քրեական ոստիկանության աշխատանքի տեսանկյունից մենք մեր աշխատանքները կենտրոնացրել ենք ներմուծման և արտադրման շղթան կոտրելու տրամաբանության վրա: Կենտրոնանում ենք մեծ խմբաքանակների վրա, որ հետագայում շատ ավելի ջանք և ռեսուրս չվատնենք փոքր խմբաքանակների հայտնաբերման ուղղությամբ, և հենց այս տրամաբանությամբ է, որ մենք կարողացել ենք 416 կգ թմրամիջոց իրավապահ համակարգի համատեղ ջանքերի արդյունքում դուրս բերել ընդհանուր շրջանառությունից:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում