ԿԿարմեն Ղուկասյան

Մեկնարկել է ԵՄ Իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության տարածաշրջանային դասընթացը

Մեկնարկել է ԵՄ Իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության տարածաշրջանային դասընթացը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում 2025 թվականի նոյեմբերի 29-ին մեկնարկել է «Ֆինանսական հանցագործություններին առնչվող ֆինանսական քննություններ» թեմայով տարածաշրջանային վերապատրաստումը, որին մասնակցում են Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իրավապահ մարմինների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Տարածաշրջանային քառօրյա վերապատրաստումն իրականացվում է Եվրոպական միության Իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) կողմից՝ «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում վերապատրաստման և գործնական համագործակցության» ծրագրի շրջանակներում։

Վերապատրաստման դասընթացում ներգրավված են դատախազներ, քննիչներ և ոստիկաններ:

Վերապատրաստման նպատակը ֆինանսական հանցագործություններին ու խարդախություններին առնչվող ֆինանսական քննություններով իրավապահ մարմինների կարողությունների ամրապնդումն ու համագործակցության զարգացումն է։

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը ողջունել է վերապատրաստման մասնակիցներին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և ընդգծել, որ ֆինանսական հանցագործությունների բացահայտումը պահանջում է գիտելիքներ, գործնական հմտություն և գործընկեր երկրների հետ հետևողական համագործակցություն։

Եղիազար Ավագյանը կարևորել է նման վերապատրաստումների նշանակությունը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու պրոֆեսիոնալ համագործակցության ամրապնդմանը:

Քառօրյա դասընթացի շրջանակում անդրադարձ է կատարվելու նախաքննության փուլում ֆինանսական ապացույցների ձեռքբերման մեթոդներին և գործիքներին, ֆինանսական տվյալների հավաքագրմանն ու վերլուծությանը՝ ելնելով երկրների առանձնահատկություններից ու առաջնահերթություններից։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում