ՄՄարիամ Մխիթարյան

Մակրոնը հանդիպել է ավանդական իսլամի հետևորդների հետ

Մակրոնը հանդիպել է  ավանդական իսլամի հետևորդների հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի մահմեդական խորհրդի ներկայացուցիչների հետ: Նա զգուշացրել է, որ մտադիր է «պաշտպանել» երկրի աշխարհիկ բնույթը և խստացնել եկեղեցին պետությունից տարանջատելու մասին 1905 թվականի օրենքը: Սա հատկապես կարևոր է մարտին կայանալիք տեղական ընտրությունների նախօրեին, որի ընթացքում իսլամիստները կարող են դառնալ քաղաքական ուժ: Արմատական իսլամը առաջին պլան է մղվել՝ սպառնալով Ֆրանսիայի կայունությանը: Դրան ընդդիմանալու համար նախագահ Մակրոնը ցանկանում է ստանալ ֆրանսիացի մուսուլմանների աջակցությունը, որոնք ավանդական իսլամի հետևորդներ են և փոխհամաձայնության կողմնակիցներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում